Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 77- րդ հոդվածի 3-րդ մասով, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արտաշատի համայնքապետարանի կարիքների համար 2020 թվականի սեպտեմբերի 12-ին ԱՄԱՀ-ԳՀԱՊՁԲ-20/44 պայմանագրի շրջանակներում ձեռք է բերվել KAMAZ KO-415A(KAMAZ-53212) մակնիշի, 8900000 դրամ արժողությամբ մեկ հատուկ աղբատար և ԱՄԱՀ-ԳՀԱՊՁԲ-20/44/1 պայմանագրի շրջանակներում ձեռք է բերվել SAZ 3502 մակնիշի, 1800000 դրամ արժողությամբ բեռնատար տրանսպորտային տեխնիկաներ. համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է՝
1. Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող հատուկ աղբատար KAMAZ KO-415A(KAMAZ-53212) մակնիշի, 8900000 /ութ միլիոն ինը հարյուր հազար/ դրամ արժողությամբ տրանսպորտային տեխնիկան անհատույց օգտագործման իրավունքով հանձնել ,,Արտաշատ-Կոմունալ սպասարկում,, ՀՈԱԿ-ին:
2. Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող հատուկ բեռնատար SAZ 3502 մակնիշի, 1800000 /մեկ միլիոն ութ հարյուր հազար/ դրամ արժողությամբ տրանսպորտային տեխնիկան անհատույց օգտագործման իրավունքով հանձնել ,,Արտաշատ-Կոմունալ սպասարկում,, ՀՈԱԿ-ին:
3. Արտաշատ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի՝ ,,Արտաշատ համայնքի սեփականության 2019 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին,, թիվ 50-Ա որոշման ձև Գ-4 հավելվածը լրացնել նոր ,,13-րդ,, և ,,14-րդ,, տողերով`
,,13-րդ տողի 1-ին սյունակը՝ ,,13,, , 2-րդ սյունակը` ,,Հատուկ աղբատար KAMAZ KO-415A(KAMAZ-53212),, , 3-րդ սյունակը՝ ,,-,, , 4-րդ սյունակը՝ ,,1990թ.,, , 5-րդ սյունակը՝ ,,1,, , 6-րդ սյունակը ,,1,, , 7-րդ սյունակը՝ ,,լավ,, , 8-րդ սյունակը՝ ,,անհատույց օգտագործման է հանձնվել ,,Արտաշատ-կոմունալ սպասարկում ,, ՀՈԱԿ-ին,,.
,,14-րդ տողի 1-ին սյունակը՝ ,,14,, , 2-րդ սյունակը` ,,Հատուկ բեռնատար SAZ 3502,, 3-րդ սյունակը՝ ,,-,, , 4-րդ սյունակը՝ ,,1986թ.,, , 5-րդ սյունակը՝ ,,1,, , 6-րդ սյունակը ,,1,, , 7-րդ սյունակը՝ ,,լավ,, , 8-րդ սյունակը՝ ,,անհատույց օգտագործման է հանձնվել ,,Արտաշատ-կոմունալ սպասարկում,, ՀՈԱԿ-ին,,:
|