Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Լիանա Սաղաթելյանի 30.01.2025 թվականի թիվ Տ-1186 դիմումը՝ որոշում եմ.
1․Անհատ ձեռնարկատեր Լիանա Սաղաթելյանին տալ 2025 թվականի ընթացքում Արտաշատ համայնքի Մրգանուշ գյուղի Նար-Դոսի փողոցի թիվ 31 հասցեում գործող 60.9 քմ մակերեսով օբյեկտում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։