Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ սահմանված կարգի 6-րդ կետով, 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով և ուսումնասիրելով Ա․ Վարդանյանի 21/10/2024 թվականի թիվ Ք-14629 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Մխչյան գյուղի Վ․Տերյան փողոց 7/1 հասցեում գտնվող՝ 03-05-0107-0043 կադաստրային ծածկագրով 0,00195հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի կարգով օտարել Արտաշատ համայնքի Մխչյան գյուղի Վ․ Տերյան փողոց 7 հասցեում գտնվող, 03-059-0107-0039 կադաստրային ծածկագրով 0,16274հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր՝ Արման Սերյոժայի Վարդանյանին /ծնված 10/01/1984 թվականին/՝ հողամասն ընդլայնելու նպատակով:
2.Հողամասի վաճառքի գինը սահմանել 100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
3.Օտարման գործընթացը կազմակերպել մեկ տարվա ընթացքում:
4․Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |