Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Նվեր Զաքարյանի ներկայացուցիչ Գարեգին Կնյազյանի 26.05.2025 թվականի ՃՀԱ/232/18992-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Նվեր Զաքարյանին տրամադրել Արտաշատ համայնքի Ազատավան գյուղի Խ․ Աբովյան փողոց 1-ին նրբանցք թիվ 9/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-007-0065-0005 կադաստրային ծածկագրով հողամասում մեկ հարկանի ավտոտնակով բնակելի տան և կոյուղահորի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Նվեր Զաքարյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: