«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշման (խմբ. ՀՀ կառավարության 28.12.23թ N 2343-Ն որոշմամբ) սահմանված կարգի համաձայն՝ 2025 թվականի ապրիլի 22-ին ժամը 11։00-ին, ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Դալար բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ Արտաշատ համայնք, գյուղ Դալար, Կոմիտաս 58) տեղի կունենա «Սավ Մայնինգ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված՝ ՀՀ Արարատի մարզի Բերքանուշի ԱԿԽ հանքավայրի <Հարավարևելյան> տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով նախատեսված հանրային լսում (1-ին հանրային լսում):
Արտաշատ համայնքի ղեկավարի կարգադրությամբ հանրային լսման պատասխանատուն(վարողն) է Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Խաչիկ Պողոսյանը (հեռ. 077971098, էլ. փոստ pxach1@mail.ru )։ Հանրային քննարկման դրված նախաձեռնության փաստաթղթային հիմքերին կարելի է ծանոթանալ Արտաշատի համայնքապետարանում, Արտաշատ համայնքի պաշտոնական՝ www.artashat.am կայքէջում, Դալար բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում, ինչպես նաև «Սավ Մայնինգ» ՍՊ ընկերությունում (հասցե՝ Ք. Երևան, Բաշինջաղյան փ., տ. 45):
Գրավոր կամ էլեկտրոնային եղանակով առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները ներկայացնել ք.Արտաշատ, Օգոստոսի 23, 62 հասցեում և (կամ) artashatmeria@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին կամ Ընկերության ՝ saav.llc.2022@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաև բանավոր՝ լսումների ընթացքում։