Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Ռաֆիկ Սահակյանի ներկայացուցիչ Մարտին Ղազարյանի 14.07.2025 թվականի ՃՀԱ/238/24900-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Գարուշ Սահակյանին, Հասմիկ Սահակյանին, Աննա Սահակյանին, Մելինե Սահակյանին, Գագիկ Սահակյանին, Վիրաբ Սահակյանին, Ռաֆիկ Սահակյանին և Ժաննա Սահակյանին տրամադրել Արտաշատ համայնքի Այգեստան գյուղի Ա. Խանջյան փողոց 116 հասցեում գտնվող, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 03-011-0025-0018 կադաստրային ծածկագրով հողամասում բնակելի տան, տնտեսական շինության և պարսպի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Ռաֆիկ Սահակյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: