Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և ուսումնասիրելով Վանուշ Մանուկյանի 20/02/2024 թվականի Ք-3004 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Մրգավան վարչական տարածքում գտնվող, Վանուշ Գրիգորի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող, 0,82053 հա մակերեսով, 03-061-0115-0011 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նշանակության հողամասի՝ գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ վարելահող, 1,0208 հա մակերեսով, 03-061-0114-0008 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նշանակության հողամասի՝ գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ խաղող, 0,0828 հա մակերեսով, 03-061-0938-0003 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նշանակության հողամասի՝ գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ կորիզավոր, նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել արդյունաբերական օբյեկտների՝ մրգերի և բանջարեղենի մշակման և պահածոյացման, չներառված ուրիշ խմբավորումներում, արտադրամաս կառուցելու նպատակով։
2․Կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |