Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով «ԱՐԱՇԱԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Գագիկ Բենյամինյանի 05․02.2025 թվականի թիվ Տ-1492 հայտը՝ որոշում եմ.
«ԱՐԱՇԱԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2025 թվականի ընթացքում ժամը 24:00-ից հետո Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Երևան-Երասխ մայրուղի թիվ 4 հասցեում գտնվող մանրածախ առևտրի կետում սեղմված բնական գազի վաճառքի իրականացման թույլտվություն:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: