Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և ուսումնասիրելով Վիգեն Գևորգյանի 21.11.2023թ.-ի թիվ Ք-14945 դիմումը՝ որոշում եմ․
1.Թույլատրել կատարել գումարի վերադարձ՝ Արտաշատ համայնքի բյուջեի 900415151407/հասցեի տրամադրման վճար/ գանձապետական հաշվեհամարից 317923/երեք հարյուր տասնյոթ հազար ինը հարյուր քսաներեք/ ՀՀ դրամը փոխանցելով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի 1150043120507800 տարանցիկ հաշվին:
2.Սույն որոշման մեկ օրինակը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Կադաստրի Կոմիտե:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: