Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, «Գովազդի մասին» օրենքի 11-րդ հոդվածով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Հայկազ Հակոբյանի 09.04.2025 թվականի թիվ Տ-4714 դիմումը՝ որոշում եմ.
1.Թույլատրել «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությանը 2025 թվականի մարտի 1-ից մինչև հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 33 հասցեում տեղադրել 21.24 քմ մակերեսով գովազդային պաստառ:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: