Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 30-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով, հիմք ընդունելով Կ. Սմբատյանի 12.06․2025 թվականի Ք-7449 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի ղեկավարի 2025 թվականի մայիսի 15-ի «Արտաշատ համայնքի Դվին գյուղում գտնվող Կարեն Դավթի Սմբատյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու, ինքնակամ կառուցված շինություններն օրինականացնելու և հասցե տրամադրելու մասին» N 1909-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) Վերնագրում, 1-ին և 10-րդ կետերում «Դավթի» բառը փոխարինել «Դավիթի» բառով.
2) 2-րդ կետում՝ «709 250 (յոթ հարյուր ինը հազար երկու հարյուր հիսուն)» բառերը և թվերը փոխարինել «810 000 (ութ հարյուր տասը հազար)» բառերով և թվերով, «511 750» թվերը փոխարինել «411 000» թվերով:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։