Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման N1 հավելվածի 2-րդ մասի պահանջներով, ուսումնասիրելով քաղաքացի Լաուրիկ Հակոբյանի դիմումը (Ք-17074, 18.12.2023թ.), հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման մարզային հանձնաժողովի 26.12.2023թ. թիվ 6/1 արձանագրությունը՝ որոշում եմ.
1. Արտաշատ համայնքի Բերդիկ գյուղում գտնվող, Լաուրիկ Հակոբյանին, Վաղինակ Ոսկանյանին, Յուրի Ոսկանյանին, Կարեն Ոսկանյանին, Արմեն Ոսկանյանին և Վերա Ոսկանյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, 03-024-0113-0010 կադաստրային ծածկագրով 0,4856 հա հողամասը բարձրարժեք՝ բազմամյա տնկարկ (խաղող) հողատեսքից փոխադրել ավելի ցածրարժեք՝ վարելահող հողատեսքի։
2. Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշմամբ սահմանված փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։