Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ, ուսումնասիրելով Ռ. Վարդանյանի 04.09.2024 թվականի թիվ Ք-12310 դիմումը՝ որոշում եմ․
1.Տրամադրել կառուցապատող Ռուբեն Վարդանյանի կողմից Արտաշատ համայնքի Բերքանուշ գյուղի Ս․ Շահումյան փողոց 4 հասցեում գտնվող սեփականության իրավունքով պատկանող՝ 03-025-0020-0012 կադաստրային ծածկագրով հողամասում գոյություն ունեցող բնակելի տան վերակառուցման, կից շինության և կոյուղահորի կառուցման շահագործման թույլտվությունը /շահագործման թույլտվությունը կցվում է/:
2.Ռուբեն Վարդանյանն Արտաշատի համայնքապետարանի 900415164244 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվության համար և 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ 900415151167 հաշվեհամարին շինության կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: