Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշումը և այն հանգամանքը, որ համայնքի կողմից ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2023 թվականին Հայաստանի Հանրապետության բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ (սուբվենցիա) համայնքի ավագանին որոշում է`
1․Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը Արտաշատ համայնքի կողմից 2023 թվականին ներկայացվող, համայնքի սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերին․
1․1․ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի այգիների, պուրակների կառուցում /բարեկարգում, վերանորոգում/։
1․2․ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի հասարակական շենքերի /մշակույթի տուն, համայնքային կենտրոններ և այլն /կառուցում/ վերանորոգում, բարեկարգում։
1․3․ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի բնակավայրերի փողոցների նորոգման, ասֆալտապատման աշխատանքներ։
1․4․ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի նախադպրոցական հաստատություններ /մանկապարտեզներ/կառուցում, վերանորոգում, նորոգում։
1․5․ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի բնակավայրերի գազաֆիակացման աշխատանքներ։
1․6․ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի բնակավայրերի ոռոգման համակարգի կառուցում /նորոգում/։
1․7․ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում, այդ թվում էներգախնայող միջոցառումների կիրառում։
2․Առաջարկել համայնքի ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան կազմել և ՀՀ Արարատի մարզպետարան ներկայացնել սույն որոշման 1-ին կետով սուբվենցիայի ամբողջական փաթեթները, ինչպես նաև համապատասխան ընթացակարգերով մյուս աշխատանքների իրականացնելը։
3․Սույն որոշման 1-ին կետում նշված սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով ներդրում կատարելու համար համայնքի 2023 թվականի բյուջեում նախատեսել բավարար ֆինանսական միջոցներ։