Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ ենթակետով և ընդառաջելով Գ․ Սամսոնյանի 14/06/2023 թվականի թիվ N Ք-7373 դիմումին՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի, Ա․ Մյասնիկյան փողոց 155 հասցեում գտնվող 0.02 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը, թույլատրել ուղղակի վաճառքի կարգով, գնման նախապատվության իրավունքով օտարելու հողամասը վարձակալության իրավունքով տրամադրված և այդ հողամասում կառուցված շինության սեփականատեր՝ Գեորգ Արտուշի Սամսոնյանին /ծնված 17/10/1981 թվականին/:
2.Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային 100%-ի արժեքի չափով:
3. Օտարումը կազմակերպել 2023 թվականի ընթացքում:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |