Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 263-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԵՐԻ ՄԵԼԻՔՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի թիվ 269-Ն որոշումը, Արարատի մարզպետի աշխատակազմի և Արտաշատ համայնքի միջև 2024 թվականի մայիսի 3-ին  կնքված թիվ 24/Ա-1 և մայիսի 14-ին կնքված թիվ 24/ՏՄ-1 պայմանագրերը,  Արտաշատ համայնքի ավագանին որոշում է.

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության  Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի բյուջեի համայնքի ղեկավարի առաջարկած հետևյալ փոփոխությունները.

1)28.50.00  գործառական դասակարգման /օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված համայնքի բյուջե մուտքագրվող այլ եկամուտներ/ 900415003020 գանձապետական եկամտային հաշիվը ավելացնել 6 692 800 /վեց միլիոն վեց հարյուր իննսուներկու  հազար ութ հարյուր /ՀՀ դրամով.

2)09.01.01.51 գործառական դասակարգման /նախադպրոցական ուսուցում / «Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ գյուղի «Լուսնթագ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 624 000 /վեց հարյուր քսանչորս հազար/ ՀՀ դրամով.

3)09.05.01.51 գործառական դասակարգման /արտադպրոցական դաստիարակություն/ «Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ գյուղի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 1 537 900 /մեկ միլիոն հինգ հարյուր երեսունյոթ հազար ինը հարյուր / ՀՀ դրամով.

4)09.05.01.51 գործառական դասակարգման /արտադպրոցական դաստիարակություն/ «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 3152 300 /երեք  միլիոն մեկ հարյուր հիսուներկու հազար երեք հարյուր  / ՀՀ դրամով.

5)09.05.01.51 գործառական դասակարգման /արտադպրոցական դաստիարակություն/ «Արտաշատ համայնքի Մխչյան գյուղի  երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 1 378 600 /մեկ միլիոն երեք հարյուր յոթանասունութ հազար վեց հարյուր  / ՀՀ դրամով.

6)08.01.01.52 գործառական դասակարգման /հանգստի գոտիների և զբոսայգիների կառուցում ու  պահպանում / 5113 հոդվածը պակասեցնել 44 000 000 /քառասունչորս միլիոն / ՀՀ դրամով.

7)08.01.01.52 գործառական դասակարգման /հանգստի գոտիների և զբոսայգիների կառուցում ու  պահպանում / 5112 հոդվածն ավելացնել  44 000 000 /քառասունչորս միլիոն / ՀՀ դրամով.

8)08.02.03.51 գործառական դասակարգման /մշակութային օբյեկտների հիմնանորոգում / 5113 հոդվածը պակասեցնել 167 000 000 /մեկ հարյուր վաթսունյոթ միլիոն/ ՀՀ դրամով.

9)01.01.01.51 գործառական դասակարգման /կառավարման մարմնի  պահպանում / 5122 հոդվածն ավելացնել 88 000 000 /ութսունութ միլիոն / ՀՀ դրամով.

10)06.06.01.54 գործառական դասակարգման /բազմաբնակարան շենքերի բարեկարգման այլ աշխատանքներ/ 5121 հոդվածն ավելացնել 26 000 000 /քսանվեց  միլիոն / ՀՀ դրամով.

11)06.06.01.54 գործառական դասակարգման /բազմաբնակարան շենքերի բարեկարգման այլ աշխատանքներ/ 5241 հոդվածն ավելացնել 50 000 000 /հիսուն  միլիոն / ՀՀ դրամով.

12)06.06.01.54 գործառական դասակարգման /բազմաբնակարան շենքերի բարեկարգման այլ աշխատանքներ/ 5113 հոդվածն ավելացնել 3 000 000 /երեք  միլիոն / ՀՀ դրամով.

13)01.01.01.52 գործառական դասակարգման /վարչական օբյեկտների հիմնանորոգում / 5113 հոդվածը պակասեցնել 38 000 000 /երեսունութ  միլիոն / ՀՀ դրամով.

14)01.01.01.52 գործառական դասակարգման /վարչական օբյեկտների հիմնանորոգում / 5121 հոդվածն ավելացնել  38 000 000 /երեսունութ  միլիոն / ՀՀ դրամով.

 2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 251-Ն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԵՐԻ ՄԵԼԻՔՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(336.50 Կբ) Հավելված 1-3
(16.99 Կբ) Հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner