Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի՝ «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N 698-Ն որոշման 39-րդ կետի 1-ին ենթակետը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․Քարտեզագրման սխալի հետևանքով որպես քաղաքացիների սեփականություն փոխանցված՝ Արտաշատ համայնքի Մրգավան գյուղում գտնվող 03-061-0115-0005 կադաստարային ծածկագրով 0,03016 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի, Արտաշատ համայնքի Դալար գյուղում գտնվող 03-032-0124-0018 և 03-032-0124-0020 կադաստրային ծածկագրերից 0,20605 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի և Արտաշատ համայնքի Մասիս գյուղում գտնվող 03-057-0142-0004 և 03-057-0142-0005 կադաստրային ծածկագրերից 0,86043 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականության սուբյեկտի սխալն ուղղել որպես Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված համապատասխան հատակագծերի։
2․ Կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում։
3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |