Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը /բանալի՝ 197498, ծածկագրեր՝ 031922D9VECU, 03192EX7LWPQ/ և ուսումնասիրելով Ս.Աբրահամյանի 07.10.2024 թվականի թիվ Ք-13910 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Դիտակ գյուղի, Պ. Սևակի փողոց, 1 հասցեում գտնվող, Սերժիկ Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման 03-039-0028-0003 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը՝ ըստ կազմված հատակագծի մասնատել երկու հատվածի, առաջին հատվածի՝ 0,12330հա մակերեսով հողամասի և շինությունների հասցեն համարել՝ Արտաշատ համայնք Դիտակ, Պ. Սևակի փողոց, 1 բնակելի տուն, երկրորդ հատվածի՝ 0,02420 հա մակերեսով հողամասի և շինությունների հասցեն համարել՝ Արտաշատ համայնք, Դիտակ, Պ. Սևակի փողոց, 1/1 շինություն։
2․Ս.Աբրահամյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար հասցեների տրամադրման համար։
3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։