Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Աշխարհագրական անվանումների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետը և փողոցի անվանափոխման նպատակով անցկացված հանրային լսումների արդյունքները, Արտաշատ համայնքի ավագանին որոշում է․
1․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ազատավան գյուղի «Կ․ Մարքսի» փողոցն անվանափոխել 2020 թվականի 44-օրյա Արցախյան պատերազմում զոհված պարտադիր ժամկետային զինվորական ծառայող Դավիթ Մարգարյանի անվամբ՝ «Դավիթ Մարգարյան» փողոց։
2․ Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ազատավան համայնքի ավագանու 11 հունիսի 2021 թվականի N 30 որոշումը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |