Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 04-ի «Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2024 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N 342-Լ որոշման 12-րդ հավելվածում 1013-1021-րդ տողերի ավելացմամբ կատարված փոփոխությունները՝ 06.12.2024 թվականին կնքված «ԱՄԱՀ-ԷԱՃԾՁԲ-24/129» ծածկագրով պայմանագրին կից տեխնիկական բնութագրի համաձայն, որպես սեփականություն ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքին տրամադրված գույքի ձեռքբերմամբ պայմանավորված՝ (կամարներով միջանցք՝ 50*30*2 խողովակներով, լայնությունը՝ 5մ, բարձրությունը՝ 4մ, երկարությունը՝ 25մ), (տնակ՝ 3000*2000*2700 արտաքին չափերով), (հենասյուներ բետոնե տակդիրներով /40*50*60/ խողովակի չափսը՝ 76մմ, բարձրությունը՝ 4 մետր), (ֆոտոզոնա՝ տնակի տեսքով), (ֆոտոզոնա՝ շրջանաձև), (մետաղյա կարկաս՝ զարդարված եղևնու ճյուղերով և խաղալիքներով, բարձրությունը՝ 3մ, լայնությունը՝ 3.5մ), (դեկոր՝ նամակի արկղ մետաղական, բարձրությունը՝ 1.5մ, լայնությունը՝ 60*60սմ), (արհեստական տոնածառեր՝ առնվազն 3մ բարձրությամբ, բնականին նմանվող, խիտ սաղարթով, իր խաղալիքներով, զարդարանքով)՝ համաձայն սույն որոշման հավելվածի:
2 .Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|