Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Արտաշատ համայնքի Բարձրաշեն գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-023-0132-0028 կադաստրային ծածկագրով, 1,16050 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը (4-րդ կարգ, վարելահող) գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով օտարել աճուրդային եղանակով:
2. Աճուրդային եղանակով օտարվող հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 1 650 000 (մեկ միլիոն վեց հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ։
3. Աճուրդն անցկացնել բաց դասական եղանակով:
4. Օտարումը կազմակերպել մեկ տարվա ընթացքում:
5. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |