Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Պետոյանի 03.02.2025 թվականի թիվ Տ-1348 հայտը՝ որոշում եմ․
1․ Անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Պետոյանին տալ 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Արտաշատ համայնքի Այգեզարդ գյուղի Ա. Ղարիբյան փողոցի թիվ 19 հասցեում գործող 24քմ մակերեսով խանութում ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։