Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 06-ի «Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2023 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N 233-Լ որոշման 12-րդ հավելվածում 958 տողի լրացմամբ կատարված փոփոխությունը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի և ԱՁ Արկադի Ստեփանյանի միջև 2024 թվականի մարտի 26-ին կնքված ԱՄԱՀ-ՄԱԱՊՁԲ-24/39 ծածկագրով պայմանագրի շրջանակներում գույքի ձեռքբերամբ պայմանավորված՝ ASUS/ԱՍՈՒՍ/ մակնիշի 16 ԳԲ հիշողության դյուրակիր համակարգիչ, գինը՝ 320000 /երեք հարյուր քսան հազար /ՀՀ դրամ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|