Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ ենթակետով և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Աճուրդային եղանակով օտարել Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Այգեստան գյուղի, Ղ․ Աղայան փողոց 9 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝
լոտ 1 - Արտաշատ համայնքի Այգեստան գյուղի, Ղ․ Աղայան փողոց 9 հասցեում գտնվող 03-011-0062-0013 կադաստրային ծածկագրով 0,10799հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս։
2.Աճուրդային եղանակով օտարվող հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել՝ 1 318 558 /մեկ միլիոն երեք հարյուր տասնութ հազար հինգ հարյուր հիսունութ / ՀՀ դրամ։
3.Օտարումը կազմակերպել մեկ օրացուցային տարվա ընթացքում։
4.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |