Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, բանալի՝ 254435 /ծածկագիր՝ 03322YKZXVEC/ և Ա․Հովհաննիսյանի 03/09/2024 թվականի Ք-11437 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Նշավան գյուղում գտնվող, «վկայական 2831430» անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Նշավան, Մ. Մաշտոցի փողոց, 1-ին նրբանցք, 2 բնակելի տուն։
2․Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Ա․Հովհաննիսյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ տեղական վճար։
3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։