Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Բյուրավան բնակավայրում գտնվող վերգետնյա գազատարը հենասյունների վրա L=289,5մ, Ց/ճ d=57x3,0մմ, անհատույց և անորոշ ժամկետով, օգտագործման իրավունքով տրամադրել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը՝ շահագործման նպատակով։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |