Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ, ուսումնասիրելով Թուխանուշ Մելոյանի 22.04.2024 թվականի թիվ Ք-5943 դիմումը՝ որոշում եմ․
1․Թուխանուշ Մելոյանին տրամադրել Արտաշատ համայնքի Ազատավան գյուղի Ե. Չարենցի փողոց թիվ 4/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-007-0043-0029 կադաստրային ծածկագրով հողամասում բնակելի տան և քարե պարսպի կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է/։
2.Թ. Մելոյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: