Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ որոշում եմ․
1․Ազգային մշակույթի զարգացման գործում նշանակալի ներդրման, հայ երգարվեստին մատուցած նվիրական գործունեության և սերունդներին փոխանցած անկրկնելի երաժշտության համար Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ՀԽՍՀ) ժողովրդական արտիստ, Հայաստանի կոմպոզիոտորների միության նախագահ Ռոբերտ Բաբկենի Ամիրխանյանին շնորհել պատվոգիր և հանձնել հուշանվեր (ձեռքի ժամացույց)։
2․Պատվոգիրը և հուշանվերը հանդիսավոր հանձնել 2025 թվականի նոյեմբերի 13-ին կայանալիք կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ «Ամիրխանյանական երեկո» համերգի ընթացքում։
3․Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Մերի Մելիքյանին կատարելու համապատասխան ձևակերպումներ։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։