Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով և 7-րդ հոդվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշմամբ. համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է`
- Արտաշատ համայնքի տարածքում գտնվող Վարդան Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող 1,25հա մակերեսով/ 03-001-0603-0014 ծածակգրի տակ գտնվող/ գյուղատնտեսական նշանակության վարելահողից 0,045հա նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների /անասնագոմ և չրանոց/:
- 0,045հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների գործառնական նշանակության հողամասին տրամադրել հետևյալ հասցե` Արտաշատ համայնք, Մյասնիկյան փողոցից դեպի Դալար տանող ճանապարհ, թիվ 9/1:
- Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին կատարել փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
|
|
|