Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 102-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Լանջազատ գյուղական բնակավայրում գտնվող, ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ արոտավայր, մակերեսը՝ 13․866 հա, կադաստրային ծածկագիրը՝ 03-045-0106-0130, վկայական N 12022024-03-0050) սեփականության իրավունքով անհատույց հանձնել (նվիրել) Հայաստանի Հանրապետությանը։
2․ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Լանջազատ գյուղական բնակավայրում գտնվող, ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ արոտավայր, մակերեսը՝ 1 հա, կադաստրային ծածկագիրը՝ 03-045-0106-0129, վկայական N 12022024-03-0052) սեփականության իրավունքով անհատույց հանձնել (նվիրել) Հայաստանի Հանրապետությանը։
3․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |