Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Արտաշատ համայնքի Մխչյան գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող 03-059-0241-0026 կադաստրային ծածկագրով 0,05328 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը (4-րդ կարգ, ջրովի վարելահող) օտարել աճուրդային եղանակով։
2. Օտարվող հողամասի մեկնարկային գինը սահմանել 150000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ։
3. Աճուրդն անցկացնել բաց դասական եղանակով։
4. Օտարումը կազմակերպել մեկ տարվա ընթացքում։
5. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |