Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագնու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Քաջիկ Մադաթյանի 04.02.2025 թվականի թիվ Տ-1434 հայտը՝ որոշում եմ.
1. Անհատ ձեռնարկատեր Քաջիկ Մադաթյանին տալ 2025 թվականի ընթացքում ժամը 24:00-ից հետո Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի Արազի փողոցի թիվ 11 հասցեում գտնվող մանրածախ առևտրի կետում հեղուկ վառելիքի և հեղուկացված նավթային գազի վաճառքի իրականացման թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: