Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Արման Հայրապետյանի ներկայացուցիչ Լիլիթ Սանթոյանի 13.08.2025 թվականի թիվ ՇԹԴ/223/16066-25 դիմումը, որոշում եմ․
1․Արման Հայրապետյանին տրամադրել Արտաշատ համայնքի Բուրաստան գյուղի Թումանյան փողոց թիվ 4 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-027-0031-0008 կադաստրային ծածկագրով հողամասում՝ կիսանկուղով մեկ հարկանի բնակելի տան, տնտեսական շինության, մետաղական ծածկի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
2.Արման Հայրապետյանն Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել է 60000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:
3.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: