Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման N 1 հավելվածի 28-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «ԷԼԵԿՏՐՈ ՔԱՐ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված դիմումի հիման վրա կայացած հանրային լսման արձանագրությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տրամադրել նախնական համաձայնություն «ԷԼԵԿՏՐՈ ՔԱՐ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշմամբ սահմանված ծրագրում ընդգրկված` Արտաշատ համայնքի Ազատավան, Բուրաստան, Բյուրավան, Կանաչուտ, Նշավան, Դեղձուտ բնակավայրերի տարածքներում երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացմանը։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |