Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածով, 159-րդ հոդվածի 1-ին մասով, 163-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 31-րդ հոդվածի 9-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Սարգիս Գրիգորյանի դիմումը (N Ա-8974, 16․07.2025 թվական)՝ որոշում եմ․
1.Արտաշատ համայնքի Ջրաշեն բնակավայրի վարչական ղեկավար Սարգիս Գրիգորյանին տրամադրել 10.04.2025-10.04.2026 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 3 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի հուլիսի 17-ից մինչև հուլիսի 21-ը ներառյալ: Աշխատանքի ներկայանալ 2025 թվականի հուլիսի 22-ին:
2.Արձակուրդի օրերին վարչական ղեկավարի պարտականությունները դնել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի երկրորդ կարգի մասնագետ (ծածկագիր՝ 3.3-31, աշխատավայրը՝ Արտաշատ համայնք Ջրաշեն բնակավայր) Սերինե Շահվերդյանի վրա՝ առանց լրացուցիչ վարձատրության:
3.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մերի Մելիքյանին կատարելու համապատասխան ձևակերպումներ: