Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ կետերով, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ կետով, 18-րդ հոդվածի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և ուսումնասիրելով Ա․Մարգարյանի 01.09.2022 թվականի թիվ Մ-5551 դիմումը. համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1․Արտաշատ համայնքի Բերդիկ գյուղի վարչական տարածքում 03-024-0101-0010 ծածկագրով,Արման Գեղամի Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող 0,4 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ հողատեսքը կորիզավոր և խաղող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ սառնարանային տնտեսություն կառուցելու նպատակով: 2․Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում: |