Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 139
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 30-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԱՐԱՏ ԳՈԼԵՑՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԽՄԲԱԿՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻՆ ԼՐԱՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով Արտաշատ համայնքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման կարևորությունը, համայնքապետարանի ենթակայության մարզադպրոցներում և սպորտային խմբակներում սպորտաձևերի զարգացման դրական միտումները, ցուցաբերած բարձր արդյունքները, հաշվի առնելով սպորտային կազմակերպությունների մարզիչների և ղեկավար անձնակազմի կատարած աշխատանքները ըստ արժանվույնս գնահատելու կարևորությունը՝ համայնքի ավագանին        ո ր ո շ ու մ է՝

 1․ Սահմանել՝ Արտաշատ համայնքի սպորտի ոլորտի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների /այսուհետ՝ կազմակերպություն/ և համայնքային բյուժեից ֆինանսավորվող մարզական խմբակների /այսուհետ՝ մարզական խմբակ/ աշխատողների պաշտոնային դրույքաչափերին սահմանվող ամսական լրավճարները՝ համաձայն հավելվածի։

 2․ Համայնքի ղեկավարին վերապահել իրավասություն՝ կազմակերպությունների և մարզական խմբակների աշխատողների համար սահմանել համապատասխան լրավճարներ՝ սույն որոշմամբ սահմանված կարգին, պայմաններին և չափորոշիչներին համապատասխան։

 3․ Սույն որշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 1-ից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՐԱՏ ԳՈԼԵՑՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.99 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner