Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Արտաշատ համայնքի Մխչյան գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող 03-059-0233-0003 կադաստրային ծածկագրով 0,45916 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը (4-րդ կարգ, բազմամյա տնկարկ՝ կորիզավոր) օտարել աճուրդային եղանակով։
2. Օտարվող հողամասի մեկնարկային գինը սահմանել 1500000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ։
3. Աճուրդն անցկացնել բաց դասական եղանակով։
4. Օտարման գործընթացը կազմակերպել մեկ տարվա ընթացքում։
5. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |