Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ սահմանված կարգի 6-րդ կետով, 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով և ուսումնասիրելով Է․Արևյանի 27/05/2025 թվականի թիվ Ք-6787 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ս․Շահումյան փողոց 28/1 հասցեում գտնվող՝ 03-001-0156-0116 կադաստրային ծածկագրով 0,0672հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի կարգով օտարել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ս․Շահումյան փողոց 28 հասցեում գտնվող, 03-001-0156-0115 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և 1283,07քմ մակերեսով բնակելի տան, 204,44քմ մակերեսով օժանդակ շինության սեփականատեր՝ Էլուշ Մամիկոնի Արևյանին/ծնված 28/08/1949 թվականին/՝ հողամասն ընդլայնելու նպատակով:
2.Հողամասի վաճառքի գինը սահմանել 13 800 000 /տասներեք միլիոն ութ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
3.Օտարման գործընթացը կազմակերպել մեկ տարվա ընթացքում:
4․Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |