Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածով, հիմք ընդունելով Լևոն Խաչատրյանի /11.01.2023 թվականի թիվ Ք-266/ դիմումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հրանուշ Լևոնի Խաչատրյանի և Անուշ Լևոնի Խաչատրյանի հայրը՝ Լևոն Վոլոդյայի Խաչատրյանը, 2020 թվականին հակառակորդի հետ շփման գծում մարտական գործողությունների հետևանքով ստացել է բեկորային վնասվածք, համայնքի ավագանին որոշում է․ 1.«Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի սաներ Հրանուշ Լևոնի Խաչատրյանին /ծնված 14.10.2010 թվականին/ և Անուշ Լևոնի Խաչատրյանին /ծնված 25.10.2013 թվականին/ տալ տեղական վճարների գծով 50%-ի չափով նվազեցման արտոնություն` 2023 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մարտի 1-ից:
|