Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի VII գլխի պահանջները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը (ծածկագիր՝ 03382BWUBBVU) և Բ․Աղասյանի 28/08/2025 թվականի Ք-11148 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ գյուղում գտնվող, 03-091-0059-0030 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Վերին Արտաշատ, Ղ. Ղուկասյան փողոց, 13 բնակելի տուն։
2․Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Բ․ Աղասյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ տեղական վճար։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։