Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ֆրանսիայի Կլամարի քաղաքապետ Ժան Դիդիե Բերժեի 2024 թվականի հուլիսի 9-ի հրավերը ՝ որոշում եմ.
1.2024 թվականի հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 6-ը Արտաշատ և Կլամար քաղաքների համագործակցության շրջանակներում ճանաչողական այցով բարեկամական կապերն ամրապնդելու նպատակով ընդունել Ֆրանսիայի Կլամարի քաղաքապետ /պատգամավոր/ Ժան Դիդիե Բերժեի 2024 թվականի հուլիսի 9-ի հրավերը։
2.Հաստատել Ֆրանսիայի Կլամար քաղաք գործուղվող Արտաշատ համայնքի պատվիրակության կազմը՝
1)Կառլեն Մկրտչյան - Արտաշատ համայնքի ղեկավար
2)Խորեն ՈՒստյան - Արտաշատ համայնքի ղեկավարի խորհրդական
3)Արգամ Հովակիմյան - Արտաշատ համայնքի ղեկավարի օգնական
4)Գևորգ Մելոյան - Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի վարորդ
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: