Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011 թվականի թիվ 1920-Ն որոշմամբ, ՀՀ վարչապետի 22.12.2009 թվականի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 12.10.2022 թվականի թիվ 2/փ-222 դրական եզրակացությունը և ՀՀ Արարատի մարզպետի 17․10․2022 թվականի թիվ 01/05634-2022 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է՝ 1.Արտաշատ համայնքի Աբովյան գյուղում գտնվող` 03-005-0139-0048 կադաստրային ծածկագրով 0.0048 հա մակերեսով հողամասի՝ քարտեզագրման սխալի հետևանքով փոխանցված որպես գյուղատնտեսական նշանակության արոտավայր՝ նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի:
2.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին կատարել փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում: |