Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, ուսումնասիրելով Գ․ Ավետիսյանի ներկայացուցիչ Ս․ Գրիգորյանի 11/09/2025 թվականի N ՃՀԱ/251/31154-25 հայտը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է․
1․ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Մրգավետ գյուղում գտնվող, Գոհար Արամայիսի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող 0,3988 հա մակերեսով, 03-062-0111-0014 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահող, կորիզավոր հողատեսք հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել`գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով։
2․Կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: