Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ «ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ» նոտարական տարածքի նոտար Ռուզաննա Հարությունյանի 2024 թվականի նոյեմբերի 29-ի դիմումը՝ (Պ-16661) համայնքի ավագանին որոշում է․ 1. «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Շ.Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի՝ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23–ի փողոցի թիվ 64 հասցեում գտնվող շենքից անհատույց օգտագործման իրավունքով, 3 (երեք) տարի ժամկետով, ՀՀ «ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ» նոտարական տարածքի նոտար Ռուզաննա Հարությունյանին տրամադրել ընդհանուր 47.0 քառակուսի մետր մակերեսով տարածք՝ նոտարական գործողություններ և իրավաբանական խորհրդատվություն իրականացնելու նպատակով։ 2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |