Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածով և հիմք ընդունելով Մերի Ազիզյանի 13.06.2024 թվականի N Ք-8297 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է. 1.«Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ գյուղի «ԼՈՒՍՆԹԱԳ» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության սան Արաքսյա Հայկի Շահոյանի նկատմամբ (ծնված 20.12.2020 թվականին) սահմանել տեղական վճարների գծով 100%-ի չափով նվազեցման արտոնություն՝ 2024 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |