Համայնքապետարան է դիմել Արտաշատ համայնքի Հր․ Թովմասյան փողոցի թիվ 11 շենքի թիվ 1 հասցեի բնակչուհի՝ Արմինե Ալեբեկի Սամսոնյանն՝ իր դստերը՝ Կիմա Գրիգորի Ռոստոմյանին, փոխհատուցման վճարի արտոնություն տալու խնդրանքով (դիմում՝ 04․03․2021 թվականի թիվ Ս-391)։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կիմա Գրիգորի Ռոստոմյանի հայրը՝ Գրիգոր Զավենի Ռոստոմյանը, (ծնվ․ 01․05․1981 թվական) 01․10․2020 թվականին զորահավաքային զորակոչի միջոցով զորակոչվել է զորահավաքային զինվորական ծառայության և 27․09․2020 թվականին սկսված պատերազմական գործողությունների ժամանակ առաջացած իրավիճակի հետևանքով համարվում է գտնվելու վայրն անհայտ զինծառայող (հիմք՝ ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման տեղեկանք՝ 03․03․2021 թ․ N 1044/ԶՆԲ) և ղեկավարվելով ,,Տեղական տուրքերի և վճարների մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝
,,Արտաշատ քաղաքի թիվ 4 մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի սան Կիմա Գրիգորի Ռոստոմյանին (ծնվ․ 15․08․2015 թ․, ծննդյան վկ․ ԱԲ N 411582) տալ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց զրոյական դրույքաչափի կիրառմամբ արտոնություն՝ (100%-չափով) ս/թ ապրիլի 1-ից մինչև մանկապարտեզ հաճախելու ավարտը։