Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1. 2024 թվականի հոկտեմբերի 1-ից թույլատրել «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի թիվ 4 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում բացել տասներորդ և տասնմեկերորդ խմբեր: 2. Հաստատել՝ Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 06-ի՝ «ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 231-Լ որոշման թիվ 3 հավելվածը նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելվածի: 3. Որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հոկտեմբերի 1-ից: |