Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշմամբ, հաշվի առնելով «ԳԱԶ–ՕԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արմեն Եփրեմյանի 17․06․2025 թվականի թիվ Տ-7632 դիմումը՝ որոշում եմ․
1.«ԳԱԶ–ՕԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2025 թվականի ընթացքում Արտաշատ համայնքի Մրգանուշ գյուղի Նար–Դոս փողոցի թիվ 34 հասցեում գործող մանրածախ առևտրի կետում հեղուկացված նավթային գազի վաճառքի թույլտվություն։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: