Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և 102-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի 8-րդ մասով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքապետի և Սեփան Ռեհանյանի միջև 29․05․2008 թվականին կնքված պայմանագրի 9․1 կետը, Արտաշատ համայնքի ղեկավարի 04․03․2024 թվականի թիվ Ե-1120 գրությունը և Սեփան Ռեհանյանի 01․04․2024 թվականի դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոց թիվ 24/2 հասցեում գտնվող 19 քառակուսի մետր մակերեսով հողամասի (վկայական N 27052015-03-0028) կառուցապատման իրավունքի տրամադրման՝ 29․05․2008 թվականին կնքված պայմանագրի 5․1 կետում նշված տարեկան վարձավճարը՝ 1000 /մեկ հազար/ ՀՀ դրամ, փոփոխել՝ տարեկան վարձավճարը սահմանելով 129870 /մեկ հարյուր քսանինը հազար ութ հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ (տվյալ հողամասի կադաստրային արժեքի 100 տոկոսի չափով)։ 2. Որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունիսի 01-ից։ |